ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Գրական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի գրող Վահագն Դավթյանի 100-ամյակին

17 Դեկտեմբեր 2022

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 16 -ին կայացավ գրական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի գրող Վահագն Դավթյանի 100-ամյակին։

Գրական ցերեկույթի ընթացքում կայացավ Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից գրողի 100-ամյակի առիթով լույս տեսած, խորհրդանշական 100 բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը կազմել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի խոսքով, այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի հրաշալի ասմունքը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, գրականագետ Սուրեն Դանիելյանը, գրքի խմբագիր, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը։

Միջոցառումը փակվեց Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։

Ցերեկույթի ընթացքում հնչեցին Վահագն Դավթյանի այն բանաստեղծություններից, որոնք տարբեր ժամանակներում երգերի են վերածվել։ Կայացավ «Աշուն» երգի առաջնելույթը։ Երաժշտության հեղինակն է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, կատարեց Անդրանիկ Մալխասյանը։

Համազգայինի Երևանի գրասենյակ

«Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի խոսքը Վահագն Դավթյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

 

Վահագն Դավթյանի լուսավոր թախիծն ու լավատեսությունը

Սիրելի բարեկամներ

Հայտնի ճշմարտություն է, որ ժամանակը ծնում է իր հերոսներին։ Կարծում եմ նույնքան ճիշտ է նաև, որ հերոսները ստեղծում են իրենց ժամանակը։ Ծնում են այդ ժամանակը, բովանդակություն ու գույն են հաղորդում նրան և տանում են ժամանակի բեռը իրենց ուսերի վրա։ Համիդ բռնապետից մինչև Ստալին բռնապետ դարի չափ ձգված գողգոթայի ճանապարհին կարծես թե հալվել ու սպառվել էր հայ ժողովուրդը՝ գոյատևությունը շարունակելու աշխարհաստեղծ ժողովուրդներից մեկի ապրելու կամքն ու ներուժը։

Ողբերգական ժամանակի ավարտի հետ, սակայն, ասպարեզ է մտնում մի սերունդ, որը Սասունցի Դավթի պես պիտի գոչեր, թե սպանված չեմ, հայ ժողովուրդը չի մեռել, ահա եկել է ինքը կերտելու համար իր ժողովրդի զարթոնքը՝ նրա նոր վերածնունդը։ Այդ վերածնունդը, որ տեղի էր ունենում կյանքի բոլոր ասպարեզներում, իր ակնառու դրսևորումը գտավ հատկապես գրականության մեջ, գուցե ևս մեկ անգամ փաստելու համար, որ ի սկզբանե բանն էր, և բանն է, որ պիտի ստեղծի ոգեղեն նոր միջավայր, ուր հասակ առնող ճարտարապետը, նկարիչը, տիեզերագետը, մաթեմաթիկոսը, արտիստն ու մարզիկը իրենց քայլը պիտի գցեն աշխարհի քայլին հավասար։

Հայ գրականության նոր արշալույսն ավետող սերունդը աշխարհ եկավ ինչպես մանուկը, կամ ինչպես հոգադարձ եղած մարդը, ով կրկին պիտի ճանաչի իրեն, աշխարհն ու նրա ճշմարտությունները։ Նա իր պարզ ու անեղծ հայացքով սկսեց նայել աշխարհին և հայտնագործել ժայռը, վիհը, երկինքը, դաշտը, քամին ու անտառը, հայրենիքն ու սերը իբրեւ իրենց պես նոր ծնված գունագեղ ու կուսական հրաշք, հավերժության վկայական, մարդկային գոյության պայման ու առհավատչյա։

Գրականության նոր սերնդի շուրթերին հայերեն բառը բողբոջում է իր նախնական անեղծության և անկեղծ իմաստների մեջ։

Եվ կարծես կա մեկ բան միայն, որ փոխանցվել է նրանց որպես երակներով հոսող արյուն, ուղեղային հիվանդություն ու միֆ՝ հայրենիքը իր ցավով, իր խաչելությամբ իր անդառնալի կորուստներով, իր հազարամյակների խորհուրդներով և խորհրդավորությամբ։

Հայ նոր գրականության նոր մեծերի փաղանգի մեջ իր բնորոշ, միաժամանակ ուրույն տեղն ունի Վահագն Դավթյանը։

Որպես կորուսյալ երկրի զավակ նա հենց լավագույնս խորհրդանշողն է ծանր ու լուսավոր հիշողության, կարոտաբաղձության այն բեռի, որն ամբողջ կյանքում պիտի կրի բանաստեղծի իր զգայուն սրտի և հուրհրատող մտքի մորմոքուն կրակների վրա։

Հիշողությունը կարծես այն փուշն է, որն ինչ որ ժամանակ խրվել է գաղթող մանկան ոտքը և անգամ տասնամյակներ անց շարունակում է խրված մնալ այնտեղ կամ գուցե ուղեղում և ցավեցնել շարունակ ու անընդհատ հիշեցնել իր մասին։

Այսպես է գրում Դավթյանը իր «Փուշը» բանաստեղծության մեջ․

․․․Ու մինչև հիմա չգիտեմ հաստատ,
Դեղին տե՞նդ է դա
Երա՞զ է,
Թե՞ հուշ․․․

Գնո՜ւմ է, գնում հոգնած մի մանուկ
Ոտաբոբիկ է,
Ճանապարհը՝ փուշ

Ամռան արևը դաշտին ու սարին
Իր դեղին ու տաք մորմոքն է քամել,
Մանուկը նստել շիկացած քարին
Եվ ուզում է փուշն իր ոտքից հանել։

Ու մինչև հիմա դեղին տենդի մեջ
Արևն իր դեղին մորմոքն է քամում․․․

Մանուկն ուզում է
Ոտքի փուշն հանել,
Բայց մինչև օրս չի՛ կարողանում։

Տարիների հեռավորությամբ մշուշված հայրենի եզերքի պատկերների, երջանիկ մանկության հիշողությունների պատառիկները ուղեկցում գուցե և հետապնդում են բանաստեղծին և դրանք առնվազն ենթատեքստային կամ ենթագիտակցական մակարդակով կարծես ներկա են, զգացնել են տալիս իրենց մասին ինչ թեմայով էլ որ ստեղծագործում է բանաստեղծը։
Պատկերներ որոնք հիշողության լույսերի մեջ շողարձակվում են բյուրեղյա մաքրությամբ և ցավ են պատճառում ինչպես ֆիզիկական գոյությունից զատված մասնիկներ։

Մի աշխարհ որ բարդի ու գետ էր, քարափ էր ու քարափի տակի մի բուռ կանաչ ու մի վայրի անմոռուկ, ակնաղբյուրներ, որ իրենց աչերին լույս են տանում, սար ու ձոր էր, անդունդ ու ժայռ։ Եւ հիմա այնտեղ մնացել են թափառական քամին, շվարած արահետները։ Տաղ ու կանչեր մնացին որ գիշերով զարթնում հանկարծ և ուզում են ղողանջել, մնաց մի գետ որ ծառանում է փրփրած, ապա անզոր փշրվելով ծամում է իր որձաքարը։

Լեռների մեջ վարգում է մի որբ հովատակ, ու մշուշի մեջ ոռնում է մի շուն, կլանչելով վազում է հևիհև հեռացող քարավանի ու լքված տան միջև։

Այնտեղ այն կորուսյալ դրախտում դեռ ղողանջում են մանկան ծիծաղն ու լացը։ Այդ ամենի տպավորությամբ բանաստեղծը գրում է․

Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում
Այդ աստղային պատրանքից ցավիս մեջ ցավ է կաթում։

Կամ այսպես է անդարմանելի կարոտից բյուրեղացող ոգեղեն ալեկոծումները բանաստեղծում Վահագն Դավթյանը․

Գիշերներս հիմա զառանցանք են ու թույն,
Երակների մեջ իմ՝ հողմի մահերգն է ժանտ

Դատապարտված լինելով ողջ կյանքում իր հետ տանելու իր և իր ժողովրդի ցավն ու կարոտը այնուամենայնիվ Դավթյանի թախիծը, որի տակ ողբերգության կրակն է անթեղված, անկեղծ է ու լուսավոր։ Չար չէ այդ ապրումը և աշխարհի հանդեպ պարտադրանք, պարտք ու պահանջ չէ ակնկալիքը։ Դավթյանը տիեզերական ողբերգության ֆիզիկական ապրումը չի ցանկանում փոխանցել մարդկանց այլ, եթե կարելի է այդպես ասել, թախծոտ լավատեսությունը, սերը աշխարհի և մարդկանց հանդեպ։

Նա բացահայտում է մարդկանց համար իր բյուրեղյա մանկության աշխարհը և թույլ է տալիս նրա դռներից ներս մտնել, հրավիրում է մուտք գործելու այնտեղ, իր պես զմայլվելու ու գերվելու այդ աշխարհի գեղեցկությամբ և գուցե բավարարություն է գտնում այդ գեղեցկությունն ու հրաշքը դարձնելով ուրիշների սեփականությունը, կենդանացնելով հիշողությունների աշխարհն ու նորից բնակեցնելով այն մարդկանցով, աստվածային առաքելությամբ կարծես վերածնում է, վերադարձնում է մարդկանց հավիտենապես հեռացած աշխարհը և նրա բոլոր հրաշքները, նրա բոլոր ձայներն ու գույները։

Ահդ ամենով հանդերձ բանաստեղծն ապրում է իր երկրի ներկայով, նրա վերելքներով ու վայրեջքներով․
Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ
Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք,
Ես՝ քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։

Վահագն Դավթյանի ուղեկից փարոսը լույսն է՝ իր մաքրագործող ու լավատեսություն ներշնչող բնույթով։ Լուսավոր այդ պոեզիայի մեջ լույսը սկիզբ է, լույսը աշխարհի ճշմարտությունն է, լույսը կյանքի հարատևության աղբյուրն է, լույսը աշխարհի գեղեցկությունն է, լույսը արևածագի ծաղիկն է, Աստված ինքը լույս է, լույսը ամեն ինչի սկիզբն է, լույսն անվերջ է, մարդկության հավերժական պայքարը լույսի, լույսի հաղթանակի համար է։ Լավատես է բանաստեղծ Վահագն Դավթյանը և հավատում է իր երկրի ապագային, իր երկրի փրկությանն ու հավերժությանը։ Մի հավատ ու լավատեսություն, որը թերևս օդ ու ջրի պես հարկավոր է մեզ և պակասում է համախմբման համար։

Մարգարեի պես կարծես զգալով, որ գալու են նաև մեր այսօրվ դժնի օրերը Դավթյանը պատգամում է․

Գիտե՛մ այս դարի հողմերում վրդով
Դարերից բերած խորին խորհրդով
Քեզ պիտի նորից Նարեկով զտես
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով
Ու քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով, սիրո տողերով,
Քո մաքուր գինով, քո արդար հացով,
Հարատևության քո առեղծվածով
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
Հավատո՛ւմ եմ քեզ, իմ հայ ժողովուրդ․․․

Դավթյանը նաև Արցախի տագնապի նրա պայքարի ճշմարտության և անհրաժեշտության գիտակցության հետ է․

Ու եթե դա էլ տանք – չկանք ու չենք եղել։
Ուրեմն զարկ, Արցախ,
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի հավերժի մեջ սա ակնթարթն է այն,
Որ կարող է հանգչել իբրև վերջին հառաչ,
Բայց կարող է նաև
Ուղեկիցը դառնալ հավերժության։

Ուրեմն զարկ Արցախ,
Զարկ իմ զարմանալիդ․․․
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի․․․

Սիրելի բարեկամներ իսկապես ապրում ենք այսօր մեզ հյուրընկալած պոետի կանխագուշակած «Ոգու սովի» օրեր և կարծես ոչ մեկին հետաքրքիր չեն ոչ բանաստեղծներն ու բանաստեղծությունները, ոչ մշակույթն առհասարակ, որը ազգ է կերտում, հային հայ է դարձնում, մեր դեպքում, չթողնելով որ օտար հեղեղների մեջ պղտորվելով դավաճանենք ինքներս մեզ։

«Համազգային» կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և իր գործակիցների հետ Վահագն Դավթյանի հիշատակի հավերժացմանն ուղղված այս միջոցառումը համարում եմ շատ կարևոր և անհրաժեշտ։ Այս համեստ ձեռնարկով մենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում մեծ պոետին։ Մենք երախտապարտ ենք նրան այն բանի համար ինչ նա թողել է մեզ և ինչով հարստացրել է հայ հոգևոր անդաստանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company