ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն
  • Լուրեր

«Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» խորագրով կլոր սեղան-քննարկում

03 Հոկտեմբեր 2023

Հոկտեմբերի 3-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Անավարտ պատերազմ․ նոր մարտահրավերներ» խորագրով:

Քննարկման գլխավոր բանախոսներն էին ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես նաև թյուրքագետ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը և իրանագետ, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանը։

Կլոր սեղան-քննարկման թեման էր վերջին օրերին համայն հայությանը պատուհասած ողբերգությունը, մասնավորապես՝ պատերազմն ու ցեղասպանությունը Արցախում, ինչպես նաև՝ այն մարտահրավերները, որի առաջ կանգնած են մեր ազգն ու պետությունը՝ Սյունիքին սպառնացող վտանգը, Թուրքիայի և Ադրբեջանի հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ և այդ ծրագրերի հանդեպ տարածաշրջանի երկրների դիրքորոշումը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ոլորտին գիտակ այլ մտավորականներ՝ արևելագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ և հայագետներ։

«Այսօր այստեղ ենք ծանր իրավիճակից բխած հետեւանքները քննարկելու, ուղիներ առաջարկելու, մեր վիճակն ախտորոշելու կամ տեսակետներ հայտնելու համար… Հավաքվել են լավագույն հայ մտավորականներ, մասնագետներ, որոնք հարցին գիտակ մարդիկ են»,- ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը:

Նա մասնավորապես առաջարկեց ավելի շատ կենտրոնանալ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վրա:

Իրանն ավանդաբար Հարավային Կովկասը համարել է Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ Հայաստանն անվտանգային առումով ամբողջ հույսը կապել է ՌԴ-ի հետ, մինչդեռ հիմա ՀՀ-ի նկատմամբ Իրանի մոտեցումների մեջ լրջագույն տեղաշարժեր են նկատվում, որոնք ավելի ակնառու կերպով արձանագրվել են դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո. քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, Սարգիս Մկրտչյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև համագործակցության տնտեսական, գիտակրթական, զբոսաշրջային, ռազմական և այլ ոլորտների մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել, քան է այս պահին, ուստի փոխգործակցության խորացմանն անհրաժեշտ է վերաբերվել ավելի լուրջ։

«Իրանում տարբեր տվյալներով ապրում են 15 միլիոն թյուրքախոսներ, այդ երկրում կան պանթուրքական հոսանքներ, որոնք ներթափանցել են պետական բազմաթիվ հաստատություններից ներս՝ սկսած Իրանի խորհրդարանից, վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ։ Իրանի պարագայում ամբողջությամբ հայամետ կեցվածք ընդունելու համար կան որոշակի խոչընդոտներ, որոնցից են այդ երկրում ապրող թյուրքախոսների գործոնը և պանթուրքական հոսանքների առկայությունը, որոնք ծավալուն քարոզչություն են իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի օգտին և երբեմն էլ Իրանի քաղաքական էլիտայի կողմից որոշումներ կայացնելու գործում որոշակի դերակատարություն ունեն։ Իրանցիների հավաստմամբ՝ Բաքվում իրանցի դեսպաններից թերևս մեկ-երկու հոգի չեն ընկել պանթուրքիզմի ազդեցության տակ, սակայն 2020 թվականի պատերազմից հետո փորձ է արվում գնված գործիչներին հեռացնել որոշում կայացնող կենտրոններից»,- նշեց Մկրտչյանը։

Այսօր Իրանը հայտարարում է, որ ՀՀ-ի հետ ունի մի քանի հազար տարվա սահման, դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, Հայաստանի հետ պետական սահմանն իր համար կարմիր գիծ է և չի հանդուրժելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկումը։ Մկրտչյանի կարծիքով՝ Իրանն այս ամենն անում է իր ազգային շահերից ելնելով և այդ համատեքստում պետք է դիտարկել նաև 2020 թվականի պատերազմից հետո Իրանի քաղաքականության ուղենիշերից մեկը՝ Սյունիքում հյուպատոսության բացումը։ Իրանի կողմից փորձ է արվում այդ մարզում իրականացնել խոշոր տնտեսական նախագծեր։

Մյուս զեկուցող, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Արմեն Մարուքյանն անդրադարձավ ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններին, որոնք տակավին չեն կարգավորվել զուտ այն պատճառով, որ թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանները մնում են Անկարայի օրակարգում և դեռ դրանց էլ ավելացել են նոր նախապայմաններ։

«Խոսքն արցախյան հիմնահարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր ՀՀ-ի կողմից և զինուժի դուրսբերումը ԼՂ-ից։ Երկրորդ՝ հայկական պահանջատիրությունից հրաժարումն ու Արևմտյան Հայաստանի վերաբերյալ որևէ պահանջ չառաջադրելը։ Եվ երրորդ՝ հայկական սփյուռքի վրա ճնշում գործադրելը, որպեսզի մեր հայրենակիցները դադարեցնեն հակաթուրքական քարոզչությունը, որի տակ ընկալվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից հրաժարվելը»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այսօր էլ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ լուրջ քայլ չի արվում։ Ավելին՝ 2020 թվականի պատերազմից հետո Անկարան Բաքվի հետ առաջ է քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման պահանջը, որը հերթական նախապայմանն է։

«Այն, ինչ վերջին օրերին տեսանք Լեռնային Ղարաբաղում, ըստ էության նույն սցենարով իրականացված էթնիկ զտման թուրքական քաղաքականություն է, որում մեր երկու հարևաններն արդեն հմտացել են և այդ գործընթացն ուղղորդում են տեղեկատվական պատերազմով և հակահայկական քարոզչությամբ։ Մենք պետք է սթափվենք և փորձենք չկրկնել անցյալի սխալները»,- ասաց Մարուքյանը՝ հընթացս կարևորելով ՀՀ-ում հանգրվանած Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում փաստահավաք խմբի ձևավորումը, որի աշխատանքը պետք է օգտագործվի ՄԱԿ-ի միջազգային դատարանում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանք առաջադրելով Ադրբեջանի դեմ՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու նպատակադրությամբ։

Քննարկմանը ներկա մյուս զեկուցող, ՌԴ-ում Հայաստանի նախկին հյուպատոս Հրայր Կարապետյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանին հաջողվել է Ռուսաստանում լրացնել բացը՝ կատարելով լոբբիստական մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում կաշառքի միջոցով կամ տնտեսական շահերի զուգորդմամբ կարողացել են առաջ մղել իրենց օրակարգային հարցերը։

«Արցախյան հիմնահարցը պետք է շարունակ պահել քաղաքական օրակարգում, այստեղ պետք է գործի ԼՂ-ի վտարանդի կառավարությունը, մեր բոլոր լոբբինգային հնարավորություններով պետք է հարցը բարձրացնենք միջազգային ատյաններում, որպեսզի ճանաչվեն վերջին էթնիկ զտումները։ Այո հիմա իրավիճակն աղետալի է, սակայն չի բացառվում, որ վաղը կարող է ամեն ինչ փոխվել, մանավանդ որ դրա նշանները որոշ չափով նշմարվում են։ Մենք չէ, որ պետք է բացատրենք ՌԴ-ին, թե որն է նրա շահը։ Պարզապես կյանքն է իր ուղղումներն ու շտկումները մտցնելու։ Ակնհայտ է, որ պանթուրանական ծրագրերի իրականացումը միանշանակ չի բխում ՌԴ-ի կենսական շահերից։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ գազային մեգանախագիծն արդեն չեղարկվել է, որին կարող են հետևել այլ իրադարձություններ»,- նշեց Կարապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանը պետք է ընտրի այն բևեռը, որի շնորհիվ կարող է հոգալ իր անվտանգային խնդիրներն ու տնտեսական կարիքները, ինչպես նաև առաջարկի ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող է ետ բերել կորցրածը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company