ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայրենիքի ծառան ու Դաշնակցության զինվորը

20 Դեկտեմբեր 2018

Հավատա և կհաղթես: Այս համոզումը Մարուխյան գերդաստանի ապրելու կերպն էր: Այս համոզումով Թորգոմ Մարուխյանը անդամագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը` վստահ լինելով, որ Դաշնակցության ճանապարհով կիրականացվի իր երազանքը` միացյալ Հայրենիք կերտելու երազանքը: Իհարկե, հեշտ չեղավ:

Թորգոմ Մարուխյանն իր ընկերների հետ ճաշակեց բոլոր այն դառնությունները, որ բաժին էր հանված դաշնակցականին:

Փետրվարյան ապստամբությունը ճակատագրական եղավ Հայաստանի շատ ու շատ մտավորականների համար: Նրանցից շատերն ապստամբությունից հետո աքսորվեցին ու արտաքսվեցին: Հայրենիքից օտարվեցին բոլոր այն զավակները, որոնք իրենց կյանքն էին դրել Հայաստանի և հայության փրկության զոհասեղանին:

Այո՛, եղել է և այդպես:

Տարագրվածների մեջ էր նաև հին բայազետցի Թորգոմ Մարուխյանը, որը Փետրվարյան ապստամբության անմիջական մասնակիցներից էր: Տարագրության ճանապարհը նրանց հասցրեց Պարսկաստան` Թավրիզ քաղաք: Այստեղ տուն ստեղծեց, օջախ հիմնեց: Կարճ ժամանակ Թավրիզում ապրելուց հետո տեղափոխվեց Քերմանշահ, որտեղ և 1928 թվականին ծնվեց նրա որդին` Հրայրը:

Թորգոմ Մարուխյանը շարունակում էր ապրել Հայաստանի կարոտով, օրեցօր հեռացող այն հավատով, որ գալու է վերադառնալու ժամանակը: Սակայն ամեն մարդ հոգեպես չմեռնելու համար մորմոքի մեջ էլ հույս է փնտրում ու կառչում դրանից: Թորգոմ հոր համար կար այն մխիթարանքը, որ որդին` Հրայրը, պիտի շարունակեր իր կիսատ թողածը:

Եվ եղավ այդպես: Ոչ մեկը Հրայր Մարուխյանին հայրենասիրության դասեր չտվեց, Հայրենիք սիրել ու Հայրենիքով ապրելու խրատներ չկարդաց: Արյան ու գենի խնդիր էր:

Դժվար է անհատականությունների կերպարը կերտելը: Դժվար ու պատասխանատու: Նրանց կյանքը հեքիաթ չէ: Ամեն մարդ պարտավոր է հաշվի նստել նրանց կենսագրությունների հետ:

Հրայր Մարուխյանը, ավարտելով Իրանի պետական համալսարանի ճարտարագիտության բաժինը, հիմնում է ճարտարագիտական-առևտրական մասնավոր ձեռնարկություն: Անձնական կյանքն ու աշխատանքը նրա համար կարևոր էին, բայց առաջնայինը Հայրենիքն ու հայությանը նվիրվելու ու ծառայելու խնդիրն էր: Հրայր Մարուխյանի համար ի սկզբանե երկու խնդիր կար. Սփյուռքի զարկերակը պահել բնականոն ռիթմի մեջ, որովհետև այդ սկզբունքը պիտի ելակետ դառնար «Դեպի երկիր» վերադառնալու հրամայականին, մյուսն` ուղղակի հայրենիքում ապրելու և գործելու անհրաժեշտ խնդիրը:

Նրա համար այս ամենն ավելի հստակ ուրվագծեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը անդամագրվելուց հետո: Դաշնակցության նպատակները համահունչ էին նրա ստացած դաստիարակությանը, ընտանեկան մթնոլորտին: Դաշնակցությունը պարարտ հող է ստեղծել Սփյուռքում ապրող այն հայորդիների համար, որոնց կոչումն ի վերուստ էր սահմանված` «Դաշնակցությունը հավատարիմ իր գաղափարական սկզբունքներին, դրանք շարունակում է Հայ Դատի պահանջատիրական պայքարի առաջին դիրքերի վրա և իր բոլոր կարելիությունները ի սպաս է դնում հայ ժողովրդի իրավունքների ձեռք բերման համար ունեցող հարատև կռվին: Հարատև այդ կռվի ճամփով և հանգրվանային նպատակներ նվաճելու կշռույթով հասնելու հայության ազգային հիմնական նպատակին հողահավաքով ամբողջացած` Ազատ, Անկախ, ընկերվարական և ժողովրդավար կարգերով` հայրենիքի կերտմանը»: Հարցազրույցներից մեկում այսպիսի ընդհանրացումով է նա ներկայացնում Դաշնակցության նպատակները:

Այդուհանդերձ, Մարուխյանի մարդկային տեսակով էր պայմանավորված կուսակցական աշխատանքում նրա ձիրքը: Կամային այն հատկանիշները, որոնցով օժտված էր մարդ-անհատը, խթանեց՝ հավաքական գործում նրան դարձնելով առաջնորդ: Պատահական չէ, որ երիտասարդ հասակում նա ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի կազմում: 1964 թվի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Լիբանան, որտեղ գտնվում էր Դաշնակցության Բյուրոյի նստավայրը:

Հայ Դատի համար մղվող պաքարը` հանձինս Մարուխյանի ու ընկերների, դառնում է Դաշնակցության խնդիրը: Հրապարակային ելույթներից մեկի ժամանակ, ահա թե ինչպես է արտահայտվում նա. «Շարունակելով վերջնական հիմնանպատակ ընդունել Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը` Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական ուղղության`թե քաղաքական վարքագծին հետևող Հայ բազմությունները, հայ ժողովրդի ամբողջական իրավունքների ձեռք բերման մեջ հեռու կը մնան բացարձակապաշտությունից և կարևորությամբ մտասևեռում կը դարձնեն Հայ Դատի հետապնդումը` աստիճանական հանգրվաններով կատարելու ռազմավարական անհրաժեշտությունը: Այդպիսով, Հայ Դատի ճամբուն նվաճված յուրաքանչյուր հանգրվան հաջորդ նպատակներուն տանող մեկնակետ նկատելով ՀՅ Դաշնակցության իրար հաջորդ սերունդները ընդմիջվող պահանջատիրությամբ կը շարունակեն իրենց անխափան երթը դեպի հայ ժողովրդի արդար իրավունքներու ամբողջական իրականացումը»:

Մարուխյանի ղեկավարած տարիներին` 70-ականներին, ծրագրված պայքար է ծավալվում մոռացող աշխարհին հիշեցնելու Հայոց ցեղասպանության փաստը:

Ինքն իր գործով էր օրինակ դառնում, հետո նոր միայն իրավունք էր վերապահում ընկերներից նվիրում պահանջելու: «Մեր կազմակերպության մեջ անձերը, մարմինները գնահատվում են իրենց զոհաբերության չափով` միշտ համեմատվելով իրենց կարողության հետ, հանգամանք, որ բոլոր ընկերներին հավասար է դարձնում միմյանց: Մեր կազմակերպության օրենքներով հավասար արժեք են ներկայացնում ամեն դասի և զբաղմունքի ընկերներ, եթե նրանք զոհաբերում են առավելագույնը»:

Երբ սկսվում է Արցախյան շարժումը, Մարուխյանն իր անձնական մոտեցումներով ու տեսակետով օրվա խնդիրը համարում է «Դեպի երկիր» կարգախոսի իրականացումը: Մարուխյանը և նրա գաղափարական ընկերները, ովքեր ճակատագրի բերումով Հայրենիքին ծառայում էին հեռվից, այլևս երկմտելու առիթ չունեին: Նրանց պայքարի տրամաբանական շարունակությունը հաղթանակելու էր միայն Հայրենիքում: «Այս վերջին ազդակը (Արցախյան շարժում խմբ.) մեզ համար անհրաժեշտ և բավարար երաշխիք է, որպեսզի հայության հավաքական ուժին սատարող որևէ մարզում կազմակերպական միություն կամ կենտրոնացում առաջացնելու փորձերը խարսխվեն ամբողջական հայության, Հայաստանի և ամբողջական հայության գաղափարական ենթահողի վրա: Մեր կուսակցությունը շարժման առաջին օրից Արցախի հայության մարտունակ ու վճռական այդ կեցվածքի վրա խարսխեց իր ուղեգիծը»:

Սկսվեց Արցախի ազատագրության պայքարը: Շարժումը խթան հանդիսացավ Հրայր Մարուխյանի համար` կայացնելու վճռական և անբեկանելի վճիռ` գնալ Հայաստան, ապրել ու գործել հայրենի հողի վրա: Նա եկավ Հայաստան: Եկավ և կանգնեց այն մարդկանց կողքին, ովքեր զինվորագրվել էին անկախության պայքարին: «Դեպի երկիր» կարգախոսը նրա ներշնչանքով դարձավ օրվա հրամայականը:

Այսպիսի հավատավորների խտացված կամքն է հայ ժողովրդի հավաքական կերպարը, նրա բարյակամության չափանիշը: Հրայր Մարուխյանը չդավաճանեց ինքն իրեն, չդավաճանեց ընկերներին, սկզբունքներն ու հոգևոր արժեքները, չզիջեց ոչ մեկին: Մարդկային հարաբերությունների մեջ ամենից բարձր գնահատում էր անկեղծ, անդավաճան ընկերությունն այն պարզ տրամաբանությամբ, որ նա, ով ընդունակ չէ այդպիսի ընկերության, չի կարող նվիրվել ավելի վեհ նպատակի:

Նա շատ արագ ճանաչվեց Հայաստանում: 1992 թվականի հուլիսի 29-ի ՀՀ նախագահի հրամանագրով նա արտաքսվեց Հայաստանից: Շատերն են հիշում նրա վերջին հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին նա եկել էր տխուր, ինչպես ինքն ասաց` «հոգին փշրված», սակայն ոչ մի պահ չիջավ իր բարձունքից: Եղան, իհարկե, սադրիչ հարցեր, բայց նա կրկին մեծահոգաբար չբամբասեց ոչ մեկից: Ու այսպես գնաց` հետ նայելով ու համոզված, որ իշխանավորները կգան, կգնան, երկիրը կմնա, պատմությունը երբեք չի թաղվի հողի մեջ, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:

Հրայր Մարուխյանը գնաց` հոգու մեջ պահելով այն Հայրենիքի հմայքը, ուր ոչ մի իշխանություն չի կարող խորթացնել նրա զավակներին: Իսկ նրա վերջին միտքն այս էր. «Ես կրկնեցի հորս ճակատագիրը, սակայն նա առիթ չունեցավ պայքարելու, ես պիտի պայքարեմ… որովհետև հավատում եմ հաղթանակին»:

Ռուզան Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company