ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Սիմոն Զավարյանի հուշարձանի բացման արարողությունը

01 Մայիս 2000

ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկ. Ալբերտ Աճեմյանի խոսքը Սիմոն Զավարյանի հուշաքարի բացման հանդիսությանը

Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի գաղափարակից ընկերներ,

Շնորհավորում եմ Մայիս 28-ի համազգային մեծ տոնը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 82-րդ տարեդարձը:

Շնորհավորում եմ Ս.Զավարյանի հիշատակին կառուցված հուշակոթողի բացումը: Թող Զավարյանի ոգով ու գաղափարներով համակվեն սրտերն ու հոգիները համայն հայության , քանզի դրանք բարեբեր են հայ ժողովրդին ու հայրենիքին:

Շուրջ 70 տարի մայիսի 28 նշելը կոմունիստների կողմից համարվելով Դաշնակցական տոն, արգելված էր Հայրենիքում: Այդ տարիներին խորհրդային իշխանությունները չէին հանդուրժում անգամ, որպեսզի Հայաստանի Առաջին Հանրապետության Պաշտպանության նախարար ՝ Դրաստամատ Կանայանի սիրտը հայրենի հողում ամփոփվեր: Սակայն Մայիսի 28-ին Հայոց Պետականության վերականգման տօնին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 82-րդ տարեդարձին, հայրենի պետական բարձրաստիճան պատասխանատուների հովանավորությամբ ու բազմահազար ժողովրդի մասնակցությամբ, հուզախառն ցնծության մթնոլորտում կատարվեց Դրոյի աճյունի վերահուղարկավորման ու հայրենի հողին հանձնելու փառաշուք արարողությունը:

Այսօր Հ.Յ.Դ. հիմնադիրներից՝ Ս.Զավարյանի շիրիմի վրա վերսլացած այս հոյակերտ հուշարձանի բացման արարողության առիթով է, որ հավաքված են հայրենաբնակ թե արտերկրից Հայաստան ժամանած հայորդիներ ու գաղափարակից ընկերներ: Եկել են, մանավանդ մի խումբ երիտասարդ, նորագիրներ, որպեսզի Զավարյանի շիրմի ու նրա անվան հուշակոթողի առջեւ հադիասավոր կերպով իրենց երդումը տան ու անցնեն Հ.Յ.Դաշնակցության շարքերը՝ Դաշնակցության ճանապարհով ծառայելու Հայրենիքին ու հայ ժողովրդի գերագույն նպատակներին:

Զավարյանի հուշարձանի բացման այս արարողությամբ է իրավամբ պսակվում, մայիս 28-ի այս տարվա տոնակատարությունները։ Հուշարձան , որ կարծես խորհրդանիշն է հանդիսանում Զավարյանի միջոցով հիմնադրված մեր գաղափարական շարժման ծննդի եւ նրա կերտած 110-ամյա արյունոտ պատմության ու դեպի ապագա գնացող հաղթական երթի: Զավարյանի անմեռ հիշատակին հառնած այս հուշարձանը ոչ թե միայն Զավարյանի հիշատակը հավերժացնող կոթող է, այլ իրականում այն խտացնում է երեք հիմնական խորհուրդ:

Առաջին՝ Հարգանքի տուրք. հարգանք ու ակնածանք գաղփարական , գաղափարապաշտ մարդու նկատմամբ, անձինք, որոնք հավաքական ու հայրենական շահը վեր են դասում իրենց անձնական շահերից ու պատրաստ են հանուն գաղափարի զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Այլ խոսքով, այս հուշարձանը գաղափարականության հաղթանակի մի սիմվոլ է, 21-րդ դարի սեմին կանգնած, երբ նյութապաշտ աշխարհը ու նրա տերերը ամեն միջոցով փորձում են ապաքաղաքականացնել զանգվածներին ու մանավանդ երիտասարդությանը հեռու պահել գաղափարականությունից: Նրանց նպատակները սահմանափակելով, անձնական նյութական ու զգացական նեղ շրջագծերում:

Երկրորդ՝ Սոսե մայրիկի, Զորավար Անդրանիկի, Դրոյի ու Ս.Զավարյանի թափառական աճյունների ազատ ու անկախ հայրենիք վերադարձը ու նաեւ այս հուշարձանը խորհրդանշում են ազգային գաղափարախոսության, Դաշնակցութայն գաղափարական հասկացությունների հաղթանակը Հայրենիքում ու հայ իրականության մեջ, առաջին հերթին բոլշեւիկյան կարգերի ու նաեւ նրան հաջորդող ՀՀՇ-ական ապազգային ռեժիմի դեմ, որի իշխանության տարիների արդյունքն է այսօրվա հայրենիքի եւ մեր ժողովրդի թշվառ ու ահավոր սոցիալ-տնտեսական վիճակը, հուսալքությունը, ահագնացող չափերի հասնող արտագաղթը:

Եվ վերջապէս, երրորդ՝ Զավարյանի հիշատակին կանգնած այս հուշակոթողը ուխտի վերանորոգման վայր է, ոչ միայն գաղափարական իր ընկերների, այլ ուղենշող մի կոթող մեր ապագա, սերունդների համար: Ամբողջական հայության ու ամբողջական ազատ ու անկախ Հայաստանի կերտման ճանապարհին ծառայող հավատարիմ ու ժողովրդամետ ղեկավարության մի խորհրդանիշ։
Ղեկավարություն, որի հիմնական ուժը պետք լինի համայն հայության ներուժը:

Ղեկավարություն, որին պետք է հավատա ու հույսը կապի ժողովուրդը:

Ղեկավարություն, որ պետք է օժտված լինի նախ բարոյական՝ առաքինություններով՝ մաքրության, ազնվության բարձր հատկանիշներով, ապա՝ լինի անձնազոհ, նվիրված ու պատրաստ ամեն զոհողության հանուն ընդհանուրի, եւ վերջապէս, օժտուած լինի ձեռներեց ու մտային բարձր ունակություններով, արդի աշխարհի գիտական որոշ պաշարով զինված: Եւ իրոք այդ կերպարի կատարյա՛լ խորհրդանիշն է հանդիսանում Զավարյան մարդը, Զավարյան հայը եւ Զավարյան ղեկավար Դաշնակցականը:

Արժե մեր ազգի պետական այրերը ու քաղաքական գործիչները ուսումնասիրեն Զավարյանի կյանքն ու գործունեությունը: Մաքրագույնը մաքուրներից, «Աշխարհիկ սուրբը», ինքնատիպ մտակազմով ու խառնվածքով իր ուժեղ իմացականությամբ եւ գիտական պաշարով, բայց առավել սիրված ու հարգված իր բարոյական առաքինություններով:Պարզություն, մաքրություն, անաղարտ շիտակություն: Ինչպես Միքայել Վարանդյանն է ասել. «Եթե ուզում եք լուծել հայ իրականության մեջ ուշագրավ առեղծվածներից մեկը, իմանալ, թե ինչպես, ինչ հրաշքով մեր ցաք ու ցրիվ, դարերով անմիաբան եւ պառակտված անհատապաշտ ազգի մեջ ստեղծվեց ու 40 տարիներ կանգուն մնաց անհատնում փոթորիկների մեջ, հայ ծավալուն քաղաքական կազմակերպությունը՝ Հ.Յ.Դաշնակցությունը, երբ կուզեք հասկանալ այդ հրաշք երեւույթի գաղտնիքը, հիշեք ղեկավարներին, հիշեցեք, որ կազմակերպության գլուխ էին կանգնած մի բուռ Զավարյաններ»:

Դաշնակցության բարոյական դիմագծի կերտման մեջ Զավարյանը իր կյանքով ու գործով մեծագույն դերն է կատարել, նա համարվում է Դաշնակցության խիղճը, ինչպես Քրիստափորը՝ նրա միտքը եւ Ռոստոմը՝ կամքը: Նրա խիստ ու զորավոր քննադատական ոգին, մանավանդ, Դաշնակցության մեջ, իր հալածանքը ցուցամոլների, փառամոլների ու անկարգապահների նկատմամբ, մանավանդ իր ծայրահեղության հասնող խնայողությունը կուսակցական ու հանրային գումարների նկատմամբ, նրան դարձրին այնպիսի անհատականություն, որ շրջապատի կողմից անվանվեց «նոր նազովրեցի»։

Ինչպես Վրացյանն է ասում. «Ոմանք նրան աշխարհիկ գործերից հեռու, ճգնավոր-իդեալիստ էին համարում: Սակայն հակառակը Զավարյանը ամեն բանից առաջ գործի մարդ էր՝ իր բովանդակ էությամբ կապված հողին ու աշխատանքին: Եվ ոչ ոք հեղափոխական գործիչներից, բացառությամբ Ռոստոմի այնքան նվիրված չի եղել գործնական աշխատանքին, որքան նա… Ուներ բարձր գյուղատնտեսական ուսում: Զինված գիտության կատարելագործուած մեթոդներով՝ նա կարողանում էր թափանցել երեւույթների խորքը եւ հրապարակ հանել այն, ինչ որ ուրիշների աչքին մնում էր աննկատելի»:

Ապացույցն այդ բանի նրա բազմաթիվ հոդվածներն ու հետազոտություններն են թերթերում, թե առանձին գրքերով հրատարակված հայրենի աշխարհի գյուղատնտեսական հարցերին նվիրված՝ «Փորձ Երեւանի ու Կարսի նահանգների հացաբեր շրջանների գյուղատնտեսական հետազոտության» հոյակապ հատորը, «Գյուղացիական դրամատունը եւ նրա նշանակությունը Կովկասի համար», «Անասնապահությունը եւ կաթնատնտեսությունը մեզ մոտ եւ ուրիշ երկրներում», «Երեւանի նահանգի գյուղատնտեսական պայմանները եւ ոռոգման վարկը» եւ այլն:
Իր այս գիտական իմացականությանը զուգահեռ, նրա հիմնական սկզբունքն էր՝ աշխատել ժողովրդի մեջ եւ ժողովրդի համար: Քաղաքների հայ երիտասարդությանը նա մղում էր գնալ գավառ եւ ծառայել հայրենի հողի վրա։

Նա համակ նվիրում էր ու զոհաբերություն իր գաղափարներով ծառայելու իր ժողովրդին ու հայրենիքին՝ սկսած նորակազմ Դաշնակցության մարմնի մեջ աշխատելով, Դրոշակի խմբագրության ու մի շարք այլ թերթերին աշխատակցելով, իբրեւ գյուղատնտես Կիլիկիաում, Էջմիածնի թեմական ազգային ժողովի նախագահ, իբրեւ կրթական տեսուչ Տարոնում, կազմակերպական կյանքում անընդմեջ գործով կլանված ու Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ մինչեւ իր մահը: Գործի կենդանի գործի նվիրումն էր իր կյանքի իմաստը եւ հենց այդպես էլ Հայոց տառերի գյուտի 1500-ամյակի առթիվ 1913թ. «Ազատամարտ» թերթի իր «խոսք առանց գործի մեռեալ է» խորագիրը կրող հոդվածով վերջացավ նրա կյանքը։

Զավարյանի շիրիմի այս հոյակերտ հուշակոթողը պետք է լինի ուխտատեղի Հայրենիքի համար պայքարող ու հայ ժողովրդին նվիրված հայորդու համար որպես ներշնչման աղբյուր, Զավարյանի կյանքի հարատեւ ու երկարաշունչ պայքարի ու գործի օրինակով առաջնորդվելու համար:
Ուխտատեղի բոլոր գաղափարական ընկերների համար, որպեսզի ամեն անգամ այցելելով նրան, Զավարյանական բարոյականությամբ էլ ավելի ամրանան ու հզորանան իրենց գաղափարների մեջ, ավելի ու ավելի Դաշնակցականանան:

Ուխտատեղի՝ նորագիր բոլոր երիտասարդ երդվյալների համար, որ դաշնակցականի իրենց կերպարը լինի Զավարյանը՝ նրա հեղափոխականությունն ու բարոյականությունը:

Լոռվա մարզ, Այգեհատ գյուղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company