ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հաղորդագրութիւն
  • Արցախ
  • Լուրեր

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին

16 Մարտ 2026

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին 2020թ․ հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանը 2 անգամ ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ տարածաշրջանի հայտնի հայկական կրոնական հուշարձաններից մեկը, հետագայում` երբ Շուշին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, որի արդյունքում հեռացվել են հիմնական կրոնական խորհրդանիշները։ Ղազանչեցոցի ճակատագրին են արժանացել Արցախի այլ եկեղեցիներ, տաճարներ, խաչքարեր ևս։

Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ ժամ») եկեղեցին ոչնչացվել է պատերազմից հետո, իսկ ադրբեջանական պաշտոնական հայտարարություններում փորձեր են արվել ժխտել դրա հայկականությունը։ Նմանատիպ փոփոխություններ են արձանագրվել նաև Վանքասարի եկեղեցում, որտեղ հեռացվել են հայկական արձանագրությունները և վնասվել են քրիստոնեական խորհրդանիշները, իսկ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին ամբողջությամբ քանդվել է։ Բացի առանձին հուշարձաններից, արձանագրվել են նաև ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքեր, այդ թվում՝ Մոխրենես և Քարին Տակ գյուղերում, որտեղ արբանյակային պատկերները ցույց են տալիս բնակելի տարածքների լայնածավալ ոչնչացում։ 2020թ․ պատերազմից հետո և հատկապես 2023թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններից ու ավելի քան 100000 հայերի բռնի տեղահանումից հետո Արցախում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ վայրերի ոչնչացման, փոփոխման և յուրացման դեպքեր։

Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը, «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ գրավոր զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանին։ Զեկույցը ներկայացվել է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող հետաքննության շրջանակում, որը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Հետաքննությունն իրականացվում է Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով խորհրդարանական բոլոր կուսակցությունների խմբի և Հայաստանի հարցերով խորհրդարանական բոլոր կուսակցությունների խմբի հետ համատեղ։ Միազգային և համեմատական իրավունքի կենտրոնը 2021թ․ ի վեր Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վիճակի շարունակական մոնիթորինգ, փաստաթղթավորում և իրավական գնահատում է իրականացրել։ Կենտրոնի ուսումնասիրությունները հիմնված են բազմաշերտ մեթոդաբանության վրա, որը ներառում է բարձր լուծաչափով արբանյակային պատկերների ուսումնասիրություն, բաց աղբյուրների ստուգման մեթոդներ, միջազգային փորձագետների խորհրդատվություն, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների վերլուծություն և տեղահանված համայնքների ներկայացուցիչների վկայություններ՝ լրացված միջազգային մոնիթորինգային հարթակների և ակադեմիական աղբյուրների նյութերով։

Կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2021թ․ ի վեր հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ կարևոր վայրեր՝ ներառյալ եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, պատմական գյուղեր և հուշարձաններ, ենթարկվել են վանդալիզմի, կառուցվածքային փոփոխությունների կամ պարզապես ոչնչացվել են։ Անկախ մոնիթորինգային կազմակերպությունների կողմից իրականացված արբանյակային ուսումնասիրությունները նույնպես հաստատում են հայկական համայնքների կողմից նախկինում բնակեցված բազմաթիվ բնակավայրերի ֆիզիկական վերացումը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արձանագրված դեպքերը տեղի են ունեցել տարբեր հանգամանքներում․ արձանագրվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասներից մինչև հետպատերազմյան փոփոխություններ՝ մշակութային լանդշաֆտների վերափոխում, հայկական արձանագրությունների ու խորհրդանիշների հեռացում։ Թեև յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության առարկա է և տեղի է ունեցել առանձնահատուկ հանգամանքներում, ընդհանուր պատկերը վկայում է մշակութային ինքնության կրող ժառանգության կրկնվող և շարունակական վնասի մասին։ Բռնի տեղահանված արցախցիները զրկված են իրենց հարազատների գերեզմաններին այցելելու և հայկական մշակույթում կարևոր դեր ունեցող հիշատակի և սգո արարողություններն իրականացնելու հնարավորությունից։

Միջազգային իրավունքը մշակութային ժառանգության պաշտպանությունը դիտարկում է որպես կարևոր պարտավորություն։ 1954 թ․ Հաագայի կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները պարտավորեցնում են պետություններին պաշտպանել մշակութային արժեքները զինված հակամարտությունների ժամանակ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի շրջանակում մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է առնչվել անձնական և ընտանեկան կյանքի, կրոնական ազատության և մշակութային կյանքին մասնակցելու իրավունքների խախտումներին։ Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում անկախ միջազգային առաքելությունների մուտքի բացակայությանը, որը լուրջ խոչընդոտ է մշակութային ժառանգության վիճակի լիարժեք գնահատման համար։

Զեկույցում նշվում է, որ առկա են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային պարտավորությունների խախտումների լուրջ ռիսկեր։ «Մշակութային հուշարձանների ոչնչացումը կամ դրանց ինքնությունը փոփոխումը կարող են առաջացնել ինչպես միջազգային իրավական պատասխանատվություն պետության համար, այնպես էլ անհատական քրեական պատասխանատվություն միջազգային քրեական իրավունքի շրջանակում», -նշված է զեկույցում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է միջազգային համակարգված արձագանք։ Անհրաժեշտ է ապահովել անկախ միջազգային փորձագետների մուտքը տարածաշրջան՝ շարունակական մոնիթորինգ իրականացնելու համար, ինչպես նաև տեղահանված քաղաքացիների մշակութային իրավունքների պաշտպանություն։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը շարունակում է փաստահավաք և վերլուծական աշխատանքը՝ նպատակ ունենալով նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակում պատասխանատվության և պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company