ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Հայատյացությունը պետք է դատապարտվի

19 Մարտ 2019 ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի եւ «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «Հայատյացություն. պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողովը:

Համաժողովի գլխավոր զեկուցողներն էին թուրք պատմաբան, ակտիվիստ, Հայոց ցեղասպանության իրողության պաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը բազմիցս հալածվել է թուրքական իշխանությունների կողմից, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու պատճառով ձերբակալվել էր ադբեջանական իշխանությունների կողմից, եւ լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

Համաժողովի կազմակերպման նպատակի, ծավալված քննարկումների եւ արձանագրված արդյունքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:

– Որքանո՞վ էր անհրաժեշտ հայատյացության պատմական եւ արդի դրսեւորումները թեմայով համաժողովի կազմակերպումը եւ ի՞նչ նպատակ ուներ այն:

– Հայատյացության պատմական եւ արդի դրսեւորումները թեմայով համաժողովը շատ կարեւոր էր նախ եւ առաջ այն պատճառով, որ այն կազմակերպվել է հենց եվրախորհրդարանի շենքում: Հայատյացության թեմայի բարձրաձայնումն այդպիսի կարեւոր ատյանում՝ հայերի եւ հատկապես եվրոպական խորհրդարանի անդամների, օգնականների եւ եվրոպական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, մեր նպատակներից մեկն էր:

Վերջին շրջանում հայատյացության դեպքերի ավելացումը ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հասարակության շրջանում, այլ նաեւ հայկական սփյուռքի գաղութներում լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Նկատի առնելով հայատյացության վտանգը հայկական խնդիրների վրա, շատ կարեւոր էր դրանց բարձրաձայնումը: Մենք նպատակադրվել ենք պայքարել հայատյացության դրսեւորումների դեմ՝ այդ պայքարին մասնակից դարձնելով ոչ միայն հայ ժողովրդի ներկայացուցիչներին, այլեւ օտարներին, այս պարագայում՝ եվրամիության ներկայացուցիչներին:

– Ի՞նչ քննարկումներ են ծավալվել համաժողովի ընթացքում:

– Մենք առիթ ունեինք ունկնդրելու այնպիսի բանախոսների, որոնք իրենց մաշկի վրա են զգացել հայատյացության դրսեւորումները: Հիմնվելով փաստերի վրա՝ քննարկվել են հայատյացության դրսեւորումների ձեւերը, ի մասնավորի՝ թուրքական հասարակության եւ ադրբեջանական հասարակության մեջ:

Մատնանշվել են նաեւ այս երկու պետությունների իշխանությունների կողմից հաստատված ռեժիմների ուղղակի մասնակցությունը հայատյացության դրսեւորումների վրա, նրանց դերակատարությունը երկրի հասարակությունների շրջանակում հակահայկական քարոզչության տարածման վրա:

Թուրքիայում եւ մանավանդ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումներն արտացոլվել են պետական քաղաքականության մեջ: Հակահայկական դրսեւորումները սերմանվում են քաղաքացիների մեջ փոքր տարիքից սկսած՝ մանկապարտեզում, դպրոցում:

Իշխանությունները փորձում են հասարակության մեջ վառ պահել ատելության զգացումը, որպեսզի պետք եղած պարագայում օգտագործեն ժողովրդին՝ ինչպես դա եղավ 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի զինվորների գործողություններն ուղղված էին ոչ միայն բանակի դեմ, այլեւ խաղաղ քաղաքացիների:

Այս քաղաքականությունը խիստ դատապարտելի է:

– Համաժողովի առանցքային թեման հայատյացության դեմ պայքարի ուղիներն էին: Ի՞նչ եզրակացությունների է հանգել համաժողովն այս առումով:

– Ամենակարեւոր եզրակացությունը, որին հանգեցին համաժողովի մասնակիցները, այն է, որ հայատյացությունը պետք է դիտարկվի որպես այլատյացություն: Եթե եվրոպական հասարակությունը եւ քաղաքական գործիչները արագ կերպով դատապարտում են այլատյացությունը, անտիսեմիտիզմը եւ ռասիզմը, ապա հայատյացության բոլոր դեպքերը նույնպես պետք է դատապարտելի դառնան՝ ապագայում դրանք բացառելու նպատակով:

Երկրորդ կարեւոր եզրակացությունն այն էր, որ հայատյացության դեմ պայքարի մասնակիցները պետք է լինեն ոչ միայն հայերը, այլ այլատյացության այս տեսակի դեմ մասնակցություն պետք է ունենա միջազգային հանրությունը՝ եվրոպական միության ներկայացուցիչների գլխավորությամբ: Հայատյացությունն այնպիսի երեւույթ է, որը բարձրացնում է ատելությունը ժողովուրդների միջեւ, ինչը եւ պատերազմի բռնկման հավանականություններն է ավելացնում՝ վտանգելով երկու կողմերի հասարակություններին:

– Ինչպե՞ս եք գնահատում համաժողովի արդյունքները:

– Ասեմ, որ մենք բավականին գոհ ենք խորհրդաժողովի արդյունքներից: Այն ստացավ պետք եղած արձագանքը՝ ինչպես համաժողովի մասնակիցների, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների շրջանակում:

Մեր վերջնական նպատակն այն է, որ հայատյացության բոլոր դրսեւորումները եւ դեպքերը դատապարվեն եվրախորհրդարանի անդամների հաջորդ զեկույցներում: Միջազգային կազմակերպությունները պետք է մասնակցություն ունենան հայատյացության երեւույթների դեմ պայքարին՝ եվրախորհրդարանի տարբեր ատյաններով բարձրացնելով հայատյացության դրսեւորումների հարցը:

Լուսինե Թեւոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company