ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քաղաքական վերլուծություն

Կառավարության ծրագիրը չունի բարեփոխումների բավարար ներուժ

13 Փետրվար 2019 Ուսումնասիրելով մեր երկրի տնտեսությունը սոցիալական ներառական զարգացման ճանապարհով առաջ տանելուն ուղղված ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթները՝ կարելի է արձանագրել նախատեսվող բարեփոխումների մի շարք ուղղություններ, որոնք ոչ միայն չեն բխում հիմնական այդ նպատակադրումից, այլև առանձին դեպքերում, դրանց բովանդակությունը նույնիսկ հակադրվում է այդ նպատակադրմանը:

Ներկայացնենք առարկայական այս հիմնախնդրին վերաբերող, ընդհանրացված որոշ արձանագրումներ:

Մասնավորապես, տնտեսության պետական կարգավորման հիմնական գործիք համարվող հարկային նոր համակարգի հիմքում դրվում են եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցումը, ինչպես նաև, անուղղակի հարկերի ավելացման հաշվին, ուղղակի հարկերի որոշակի կրճատումները: Այլ կերպ ասած՝ նախատեսվում են բարեփոխումներ միայն հարուստենրի համար: Հարկային համակարգի սոցիալական բաղադրիչն իսպառ վերացվում է: Այս բաղադրիչը պետք է գործի «շատից շատ, քչից քիչ» պրոգրեսիվ հարկման սկզբունքով: Փոխարենը՝ «շատին շատ, քչին քիչ» նեոլիբերալ սկզբունքով անարդար բաշխման և վերաբաշխման արդյունք են լինելու՝ լրացուցիչ գնաճը, ցածր իրական եկամուտների առաջանցիկ աճի ապախթանումը և սոցիալական նպաստներից դեպի նվազագույնին մոտ աշխատավարձով աշխատելու հնարավոր ձգտումների թուլացումը:

Մյուս կողմից, ՀՆԱ-ի աճի ապահովման համար հիմնական մակրոգործոն է դիտվում արտահանման շեշտակի ավելացումը: Սակայն ապագա հինգ տարիներին արտահանում/ՀՆԱ հարաբերական ցուցանիշի համար թիրախավորվում է այս նպատակին ոչ համարժեք աճ՝ 5-7 տոկոսային կետ (տարեկան միջինը՝ շուրջ 1 տոկոսային կետ), 18 տոկոսից այն հասցնելով 23-25 տոկոսի:

Տնտեսական աճի ապահովման այս մոտեցմամբ համարժեք կարևորված չեն նաև ներքին տնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործման փաստը և դրա գործադրման առարկայական հնարավորությունները: Ասենք օրինակ, ներմուծման փոխարինումը՝ պետական գնումների ժամանակ նախապատվությունը հայրենական արտադրանքին տալով, ներքին պահանջարկի խթանումը՝ ցածր եկամուտների առաջանցիկ աճն ապահովելու, պետական ներդրումների ավելացման, առանձին ոլորտներում արտադրական ցիկլը ամբողջականացնելու, Արցախի Հանրապետության հետ տնտեսական ինտեգրման կապերը խորացնելու և հնարավոր այլ ձևերով:

Տնտեսական աճի այս մոդելը նախ ռիսկային է մի շարք օբյեկտիվ տնտեսական գործոններով պայմանավորված՝ երկրի տնտեսության արտաքին կախվածության ենթադրվող աճ, սոցիալ-քաղաքական այս իրավիճակում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների գերագնահատում, տնտեսության ներքին ներուժն առավելագույնս գործադրելու համար անհրաժեշտ՝ պետության ուղղակի մասնակցության անորոշություն, տնտեսական ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակ և բարելավման բարձր ռիսկեր, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից մեծ ծավալի վարկավորման անհրաժեշտություն, բնական մենաշնորհներ ունեցող սուբյեկտների կողմից ներդրումային վարքագծի անորոշություններ, գազի, էլեկտրական էներգիայի և ջրի սակագների բարձրացման անորոշություններ:

Այս թեզի իրագործումը էական ռիսկեր է պարունակում նաև աշխարհաքաղաքական առկա մարտահրավերների տեսանկյունից, որոնց կառավարման լուծումները չկան ծրագրում՝ ազգային հարցերում զիջումների հնարավոր պարտադրանք՝ նաև արտաքին տնտեսական ներազդմամբ, պատերազմական վիճակ և ռիսկեր, փակ սահմաններ, տարածաշրջանում լոկալ և գլոբալ շահերի հակադրություններ և փոխլրացնող քաղաքականության հարցում ռիսկեր:

Ակնհայտ է, որ տնտեսական աճի համար առաջարկվող տարեկան միջինը հինգ տոկոս թիրախը ևս չի կարող համարվել բավարար, հռչակվող ներառական զարգացման տեսանկյունից, եթե նկատի ունենանք նաև հարկեր/ՀՆԱ հարաբերական ցուցանիշի և պետական բյուջեից սոցիալական ոլորտին ուղղվող միջոցների ավելացումը բնութագրող ցուցանիշների համար աճի անորոշ թիրախավորումները: Ասենք օրինակ, հինգ տոկոսանոց տնտեսական աճը չի կարող համարժեք լինել առնվազն սոցիալական պաշտպանության ոլորտում հռչակված հետևյալ նպատակադրումներին՝ ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության մակարդակի էական նվազեցում (ենթադրվում է այս ցուցանիշը կրճատել առմվազն 50 տոկոսով և հասցնել 10-15 տոկոսի), գործազրկության մակարդակի էական կրճատում (ենթադրվում է ներկայիս 20 տոկոսից այն կդառնա 10 տոկոս, այսինքն՝ տարեկան պետք է ստեղծվեն շուրջ 20-25 հազար լրացուցիչ աշխատատեղեր):

Հատկանշական է նաև, որ ռազմարդյունաբերության ոլորտից բացի, ամրագրված չեն պետության ուղղակի մասնակցային և պետական ներդրումների իրականացման պարտավորություններ՝ ներառական զարգացման օբյեկտիվ անհրաժեշտություն ունեցող առաջնային աճի այլ բևեռներում և հատկապես այն բնակավայրերում, որտեղ դեռևս առկա տնտեսական բարձր ռիսկն ու ցածր հետաքրքրությունները օբյեկտիվորեն չեն ապահովում մասնավոր ներդրումներ: Ասենք օրինակ՝ ՓՄՁ ոլորտ, զբոսաշրջություն, աշխատաշուկայում ներառման առանձնահատուկ դժվարություններ ունեցող անձանց, խմբերի համար և խոցելի առանձին բնակավայրերում պետական ներդրումներով սոցիալական ձեռնարկատիրություն, նաև՝ տնաշխատության հենքի վրա:

Ներառական զարգացման իմաստով ծրագրից բացակայում են նաև հանրային կյանքում համերաշխության արմատավորման համար անհրաժեշտ, օբյեկտիվ հետևյալ նպատակադրումները՝ հատկապես խոշոր ձեռնարկատերերի սոցիալական պատասխանատվության, սոցիալ-աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության ինստիտուտների լիարժեք ներդրումն ու փոխշահավետ զարգացումը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Հետընտրական գործընթացները Հայաստանում:

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները,

05 Հուլիս 2026
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմո

Պատմության լուսարձակ «Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախաց

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company